«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հայտնի են «Մշակութային ալիք» մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են «Մշակութային ալիք» մրցանակաբաշխության հաղթողները
02.09.2016 | 12:39

Օգոստոսի 26-ին մեկնարկեց «Մշակութային ալիքի» երկրորդ մրցանակաբաշխությունը, որի կարգախոսն էր «Կառուցելով կամուրջներ»: Մրցանակաբաշխությունը տևել է երեք օր: Առաջին օրը՝ օգոստոսի 26-ին, կիսաեզրափակիչ փուլը տեղի է ունեցել ուղիղ եթերում, որի ժամանակ հայտարարվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, և թե ովքեր են անցնում եզրափակիչ փուլ (յուրաքանչյուր անվանակարգում եզրափակիչ են անցել 5-6 հոգի): Օգոստոսի 28-ին եղել է առաջին եզրափակիչը, որի ընթացքում հայտարարվել են երկու անվանակարգեր՝ կինոարվեստ և երգարվեստ: Դրա հետ միասին հրապարակվել են ժյուրի անդամների գնահատականները, որոնց հիման վրա էլ որոշվել է մրցանակաբաշխության հաղթողը:

«Երգարվեստում կար մանկական և մեծերի համար նախատեսված քվեարկություն: Ըստ ժյուրիի գնահատականների՝ մանկական բաժնում հաղթող ճանաչվեց Մերի Քոչարյանը, իսկ մեծերի անվանակարգում՝ Ռոման Ավագյանը: Կինոարվեստում ներկայացվեց ժյուրիի երկու անդամների գնահատականները, իսկ ժյուրիի 3-րդ անդամի գնահատականը ներկայացվեց մրցանակաբաշխության 3-րդ օրը: Այնպես ստացվեց, որ 2 մասնակցի արդյունքները համընկան, ինչից հետո մենք դիմեցինք մեր հեռուստադիտողներին՝ ֆեյսբուքյան մեր խմբում տեղադրելով քվեարկություն, որը տևեց մի քանի ժամ: Արդյունքում, հաղթող ճանաչվեց Հովհաննես Ղազարյանի ֆիլմը: Հագուստի մոդելավորում բաժնում հայտարարեցինք բոլոր ժյուրիի անդամների գնահատականները, որոնց հիման վրա հաղթող ճանաչվեց Աննա Մկրտչյանը: Կերպարվեստ և դեկ.կիրառական բաժնում էլ 3 մասնակից հավաքեցին նույն միավորները, ինչը նույնպես քվեարկության դրվեց: Արդյունքում, հաղթող ճանաչվեց Շուշան Գևորգյանը»,- ասում է մրցույթի հիմնադիր Արթուր Հակոբյանը:


Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ներգրավված են եղել տարբեր ոլորտների ամենահաջողակ և տաղանդավոր մարդիկ. կինոարվեստի մասնագետներն են եղել Տիգրան Ներսիսյանը, Մարգարիտ Խաչատրյանը, Լևոն Շարաֆյանը, Աննա Հեքեքյանը: Մասնակիցների կողմից ստեղծաց հագուստները գնահատել են Արամ Նիկոլյանը և Միքայել Շարաֆյանը: Կերպ.դեկ կիրառական արվեստում ներգրավված են եղել Վիլիկ Զաքարյանը, Աշոտ Ավագյանը, Վարդան Ավետյանը, իսկ երգարվեստում՝ Շուշան Պետրոսյանը, Արմեն Մովսիսյանը, Սերգեյ Մարկոսյանը:


Հաղթող մասնակիցներին տրամադրելու են «Մշակութային ալիք»-ի բոլոր հարթակները` հեռուստաընկերությունները ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հայաստանի և, իհարկե, ռադիոն: Իսկ հաջորդ տարի բոլոր մասնակիցները վեբ-կայքեր նվեր կստանան ներկայացնելու համար իրենց աշխատանքները:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ